ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը խորապես անհանգստացած է Լաչինի միջանցքում տեղի ունեցողով։
«Թվիթերում» ԱՄՆ Սենատորը, մասնավորապես, գրել է․ «Խորապես անհանգստացած եմ՝ Ադրբեջանը շարունակում է իր վրդովեցնող պահվածքը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղում հայերին վախեցնելուն, մարդասիրական օգնության սահմանափակմանը և ԿԽՄԿ-ի կարևորագույն գործունեությունը խաթարելուն: Սա անընդունելի է», — գրել է Մենենդեսը՝ կից տարածելով նաև երեկ Լաչինի միջանցքից առևանգված երեք երիտասարդների մասին նյութը։
Deeply troubled that Azerbaijan continues its outrageous behavior aimed at intimidating Armenians in Nagorno-Karabakh, withholding humanitarian access, and undermining the critical work of the ICRC. This is unacceptable. https://t.co/K838eKYMR3
— Senate Foreign Relations Committee (@SFRCdems) August 28, 2023