Տավուշում տղամարդը ծեծի է ենթարկել 82-ամյա կնոջն ու փորձել բռնաբարել նրան. Shamshyan.com

Իրավապահները ժամերի ընթացքում Իջևանում հայտնաբերում են նրան և բռնաբարության փորձ կատարելու և մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են Ոստիկանության Իջևանի բաժին։

Այսօր՝ օգոստոսի 29-ին ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել Տավուշի մարզի 82-ամյա բնակչուհու կողմից, ով հայտնել է, որ հարձակվել են իր վրա։

Կինը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ գիշերը՝ ժամը 02։00-ի սահմաններում անհայտ անձը, ջարդելով իր տան լուսամուտի ապակին, ներս է մտել տուն, երբ ինքը անկողնում պառկած է եղել, այդ անձը հարձակվել է իր վրա, հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին և փորձել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ, ապա իր կամքից անկախ հանգամանքներում՝ նպատակին չհասնելով, դիմել է փախուստի։

Իրավապահները ժամերի ընթացքում Իջևանում հայտնաբերում են նրան և բռնաբարության փորձ կատարելու և մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալում և տեղափոխում են Ոստիկանության Իջևանի բաժին։

Կասկածյալը Տավուշի մարզի 36-ամյա բնակիչ է, ով խոստովանել է արարքը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print