Կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 010 52 14 31 հեռախոսահամարով կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվածներին առաջարկում է դիմել զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրին։
«Հարգելի՛ քաղաքացիներ, եթե անցել եք ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն (զորացրվել եք 2020 թվականից հետո) և ունեք աշխատանքի կամ վերապատրաստման կարիք, ապա կարող եք դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ զանգահարելով 010 52 14 31 հեռախոսահամարով կամ մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Մասնագետները կներկայացնեն Ձեզ զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի պայմանները, և դրանց համապատասխանելու դեպքում՝ Դուք կընդգրկվեք ծրագրում»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
–