Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ, կարող են այցելել Պորոխովսկոյե գերեզմանատուն», որը Սանկտ Պետերբուրգում է։
Հարազատների ցանկությամբ՝ Եվգենի Պրիգոժինի հուղարկավորությունը տեղի է ունեցել միայն նրանց և նրա ամենամտերիմ ընկերների ներկայությամբ: РИА Новости-ին հայտնել է Պրիգոժինի շրջապատին մոտ կանգնած աղբյուրը։
«Ըստ հարազատների ցանկության՝ Պրիգոժինի հուղարկավորությունը տեղի է ունեցել միայն նրանց և նրա ամենամտերիմ ընկերների ներկայությամբ»,- ասել է նա։
Պրիգոժինի մամուլի ծառայությունից հայտնել են, որ «բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հրաժեշտ տալ, կարող են այցելել Պորոխովսկոյե գերեզմանատուն», որը Սանկտ Պետերբուրգում է։
Օգոստոսի 23-ին Տվերի մարզում կործանվել էր «Վագների» ղեկավար Եվգենի Պրիգոժինին տեղափոխող ինքնաթիռը։
—