Էմանուել Մակրոնը զրուցել է Իլհամ Ալիեւի հետ

Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումն ունենալ իրավիճակի կայունացման և առկա լարվածության վերացման հարցում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հաղորդագրության համաձայն` զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև Լաչինի միջանցքի և Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացման հարցը:

Ալիևը նշել է, թե «Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո Լաչին-Ստեփանակերտ ճանապարհը կարող է օգտագործվել` Ադրբեջանի սահմանային և մաքսային ռեժիմների կանոնների պահպանմամբ»:

Մակրոնն իր հերթին հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է իր ներդրումն ունենալ իրավիճակի կայունացման և առկա լարվածության վերացման հարցում, նա առաջարկել է շարունակել շփումները Ֆրանսիայի և Ադրբեջանի համապատասխան կառույցների միջև:

Հիշեցնենք, որ այսօր Էմանուել Մակրոնի հետ  հեռախոսազրույց է ունեցել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա իրադրությանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print