Ֆրանսիայից Արցախ ուղարկված մարդասիրական բեռներով մեքենաները ուղևորվել են Կոռնիձորի անցակետ՝ այնտեղից Արցախ մեկնելու նպատակով։
Ավելի վաղ հայտնել էինք, Փարիզի և ֆրանսիական մի շարք խոշոր շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված մարդասիրական բեռով բեռնատարների շարասյունն օգոստոսի վերջին կլինի Լաչինի միջանցքի մուտքի մոտ։
Նշել էինք նաև, որ Փարիզի քաղաքապետը՝ Անն Իդալգոն, ուղեկցելու է Արցախի համար նախատեսված հումանիտար օգնության շարասյունը