Փարիզի քաղաքապետն ուղեկցում է Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հումանիտար բեռը
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն X-ի իր էջում Հայաստանում արված լուսանկար է հրապարակել` կից գրելով.
«Հայաստանում եմՓարիզի և այլ համայնքների ընտրված պաշտոնատար անձանց հետ: Արցախի 120 000 հայեր, այդ թվում 30 000 երեխաներ, 9 ամիս շարունակ մեկուսացված են, մատնված են սովի և զրկված են ամեն ինչից: Այս հումանիտար աղետի հետ կապված` մենք նրանց հումանիտար օգնություն ենք մատակարարում: Հաշված ժամանակ է մնացել»:
En Arménie, avec des élus parisiens et d'autres collectivités. Depuis neuf mois, 120 000 arméniens d'Artsakh, dont 30 000 enfants, sont isolés, affamés, privés de tout. Face à cette catastrophe humanitaire, nous leur apportons une aide d'urgence. Le temps est compté. pic.twitter.com/wJZHSH7db4
— Anne Hidalgo (@Anne_Hidalgo) August 30, 2023