Հայաստանում հնարավոր է տարեկան նվազագույնը 100 000 տոննա մաքուր պղինձ արտադրել․ գիտնական

Հայաստանի ընդերքի հարստությունը կարող է օգտագործվել էլեկտրամոբիլների, արևային վահանակների համաշխարհային արտադրության մեջ։

Հայ գիտնականի հաշվարկով՝ մեր երկրում հնարավոր է տարեկան նվազագույնը 100 000 տոննա մաքուր պղինձ արտադրել։ Իսկ պղնձի արտադրական շղթայի ներդրումը ՀՀ տնտեսությունում թռիչքային աճ կապահովի։

Հայաստանի ընդերքի հարստությունը կարող է օգտագործվել էլեկտրամոբիլների, արևային վահանակների համաշխարհային արտադրության մեջ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀԱՊՀ Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հովհաննիսյանը։

«Այսօր ամբողջ աշխարհում լիթիումի, կոբալտի, պղնձի մեծ պահանջարկ կա։ Գիտեք, որ էլեկտրամոբիլները պղնձի հումքն են օգտագործում։ Արեգակնային վահանակներում լիթիում են օգտագործում։ Այսօր ամբողջ աշխարհը տարված է այս արտադրություններով։ Իսկ մենք պինդ օգտական հանածոների` պղինձի, ցինկի, արծաթի, ոսկու, կապարի բավական լուրջ պաշարներ ունենք»,– ասաց Հովհաննիսյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print