Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման. Զախարովա

Նա պատասխանել է նաեւ 3 ձերբակալված երիտասարդների վերաբերող հարցին։

Մոսկվան ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը չի հակասում Ռուսաստանի ջանքերին։

Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Արցախին օգնելու հարցում Ֆրանսիայի նախաձեռնություններին։

«Որպես միջնորդական ջանքերի մի մաս՝ անհրաժեշտ է հաշվի առնել հակամարտող երկու կողմերի դիրքորոշումը: Առանց դրա, իրավիճակի կարգավորման հարցում առաջընթացի վրա հույս դնելն իմաստ չունի»,-ասել է նա:

Մարիա Զախարովան անդրադարձել է նաեւ Լաչինի մկջանցքում ստեղծված իրավիճակին․ Ուզում եմ հիշեցնել, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։

Նա պատասխանել է նաեւ 3 ձերբակալված երիտասարդների վերաբերող հարցին․

«Այդ համատեքստում ՌԴ խաղաղապահների վրա պատասխանատվություն դնելը համարում ենք անտեղի, սխալ, անարդարացի»,-նշել է Զախարովան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print