Մոսկվան պետք է հարգի մեր հողում ապրելու իրավունքը․ Զելենսկի

Հարցազրույցի ընթացքում Վոլոդիմիր Զելենսկին վստահեցրել է, որ ուկրաինական զորքերի մարտունակությունն ու մարտական ոգին շատ բարձր են։

Պատերազմի ավարտը և Ռուսաստանի հետ երկխոսությունը հնարավոր են՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին RTP լրատվամիջոցին տված բացառիկ հարցազրույցում և նշել դրանց համար անհրաժեշտ պայմանը՝ Մոսկվան պետք է հարգի մեր իրավունքները, մեր հողում ապրելու իրավունքը, և ռուսական ուժերը ամբողջությամբ պետք է լքեն Ուկրաինայի տարածքը՝ շեշտել է Զելենսկին:

Հարցազրույցի ընթացքում Վոլոդիմիր Զելենսկին վստահեցրել է, որ ուկրաինական զորքերի մարտունակությունն ու մարտական ոգին շատ բարձր են: Նրա խոսքով, սակայն, զինված ուժերը համապատասխան տեխնիկայի մատակարարման կարիք ունեն: Այս պահին, ըստ Զելենսկու, հատկապես հրատապ է զրահապատ բժշկական մեքենաների տրամադրումը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print