Շրջակա միջավայրի նախարարն ու ԱԶԲ տնօրենը հանդիպել են

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է այս պահին Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթությունները և անդրադարձել մասնավորապես մոնիթորինգային կարողությունների հզորացման և արդիականացման խնդրին։

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության (ԱԶԲ) տնօրեն պարոն Դոն Լամբերտին:

Ողջունելով գործընկերներն նախարարը նախ շնորհավորել է պարոն Լամբերտին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման շրջանում շրջակա միջավայրի ոլորտի կառավարման բարելավմանն ուղղված գործուն քայլեր կձեռնարկվեն։

Պարոն Լամբերտը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ ՀՀ Կռավարության կլիմայական օրակարգը և այդ օրակարգի հարցերը գրեթե ամբողջությամբ հաընկնում են  Ասիական զարգացման բանկի ռազմավարական ծրագրի հետ, որն այս պահին մշակման փուլում է։

Նշենք, որ այս պահին ԱԶԲ կողմի շրջակա միջավայրի պահպանության ոլորտում իրականացվում են հետևյալ ծրագրերը՝

– Հայաստան՝ Սևանա լճի կայուն զարգացում։ Ռազմավարական տարածական պլանավորման մոտեցում
– Աջակցություն Ասիայի և Խաղաղ օվկիանոսյան երկրների կլիմայի դիմակայունության զարգացմանն ուղղված որոշումների կայացմանը
– Մոնիթորինգի չափման մեխանիզմների ստեղծում Փարիզյան համաձայնագրով ստանձնած պարտավորությունների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու համար
– Աջակցություն Հայաստանում վտանգավոր թափոնների կառավարման բարելավմանը։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է այս պահին Շրջակա միջավայրի նախարարության առաջնահերթությունները և անդրադարձել մասնավորապես մոնիթորինգային կարողությունների հզորացման և արդիականացման խնդրին։

Նախարարը խոսել է շրջակա միջավայրի ռազմավարության մշակման մեկնարկած գործընթացից, հանրապետությունում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը և մթնոլորտային օդի որակի վերահսկմանն ուղղված քայլերից և այդ համատեքստում նույնպես կարևորել մոնիթորինգային ճշգրիտ տվյալների առկայությունը և ժամանակին արված ուսումնասիրություները։ 

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել խորացնելու համագործակցությունը հնարավոր ուղղություններով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print