Միակ ելքը Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունն է։ ՀՀ կառավարության նիստում նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
«Իրավիճակից միակ ելքը Բաքու–Ստեփանակերտ երկխոսությունն է։ Ադրբեջանն ամեն կերպ վիժեցնում է երկխոսության այդ հնարավորությունը»,– ընդգծեց նա։
Փաշինյանի խոսքով այս իրավիճակում Լաչինի միջանցք միջազգային առաքելություն գործուղելու անհրաժեշտություն կա, ավելին` դա արդեն հրատապ է դարձել։