Բաքուն սադրանք է որակել Ֆրանսիայի հումանիտար օգնությունը

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնին հրավիրել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, հայտնում են APA գործակալությունից։

«Ֆրանսիան պետք է դադարեցնի միջազգային իրավունքով պաշտպանվող Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը, որոնք սպառնում են կարգավորման փխրուն գործընթացին», — ասել են արտգործնախարարությունում։

Լեռնային Ղարաբաղին Ֆրանսիայի ուղարկած մարդասիրական օգնությունը երեկ Երևանից հասավ Հակարիի կամրջի մոտ, սակայն Բաքուն ֆրանսիական բեռնատարների առջև էլ չբացեց Լաչինի միջանցքը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print