Բաքուն դիվանագետներին ուղեկցել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհահատված

Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի և ռազմական կցորդների ներկայացուցիչները ժամանել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհահատված, որտեղ գտնվում են Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության (ՀԿԽԸ) հումանիտար բեռները, հայտնում է ԱՊԱ գերծակալությունը։

Նշվում է, որ շուրջ 60 մարդ ավելի քան 50 երկրներից և միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ Թուրքիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Ճապոնիայից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Չեխիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Սերբիայից, Արգենտինայից, Կոլումբիայից,մասնակցել են կազմակերպված այցելությանը։

Այցի նպատակը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, «հայերի շոուն» ցույց տալն է, որոնք արգելում են «բեռնատարների վարորդների միջոցով Ղարաբաղ ալյուր ներկրել»:

Հիշեցնենք՝ երկու օր առաջ Ադրբեջանի Կարմիր Մահիկը երկու բեռնատարներով Աղդամի ճանապարհով 40 տոննա ալյուր ուղարկեց Լեռնային Ղարաբաղ՝ որպես «մարդասիրական օգնություն»: Արցախցիները, սակայն, հրաժարվեցին բացել Աղդամի ճանապարհը և ընդունել Բաքվի օգնությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print