Նոր պետնախարարին տրվել են լայն լիազորություններ:
ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ազատվել է պաշտոնից։ Տեղեկությունը հայտնել է Արայիկ Հարությունյանը հրաժարականի իր ուղերձում։
Ուղերձում նշվում է, որ Արցախի պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: