Նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է փակ շրջանառու համակարգի աշխատանքին, ինչպես նաև կոմբինատի կողմից իրականացվող բնապահպանական միջոցառումներին։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն աշխատանքային այցով Սյունիքի մարզում է, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Այցի նպատակն է տեղում ծանոթանալ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում ջրի փակ շրջանառու համակարգի աշխատանքին։ Ըստ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրամադրած ջրօգտագործման թույլտվության՝ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» օգտագոծում է ջրի փակ շրջանառու համակարգ։
Նախարարի տեղակալը տեղում ծանոթացել է փակ շրջանառու համակարգի աշխատանքին, ինչպես նաև կոմբինատի կողմից իրականացվող բնապահպանական միջոցառումներին։
Նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել կոմբինատի ղեկավարի և աշխատակազմի հետ, որի ընթացքում կրկին խոսել է ջրի` որպես կարևորագույն ռեսուրսի խնայողության անհրաժեշտության և առկա ռեսուրսների կառավարման արդյունավետության անհրաժեշտությունից։
Ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումը և ջրախնայող ժամանակակից մեթոդների կիրառումը շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղություններից է և միայն համարժեք կանխարգելման միջոցառումների իրականացման արդյունքում է հնարավոր բացառել գերշահագործումը և ապօրինի օգտագործումը։