Մենք շտապ կոչով դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես պետք է ստանա այն, ինչ անհրաժեշտ է կյանքի համար:
Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակն անվանել է «աղետալի» ու կոչ արել Ադրբեջանին ու Ռուսաստանին բացել Լաչինի միջացքը։
«Ես և իմ ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոնան նույնպես օրակարգում ենք ներառել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այնտեղ մարդկանց վիճակը աղետալի է»,- ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը Տոլեդոյում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ կայացած ճեպազրույցում։
«Մենք շտապ կոչով դիմում ենք Ադրբեջանին և Ռուսաստանին. Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես պետք է ստանա այն, ինչ անհրաժեշտ է կյանքի համար: Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդասիրական օգնության համար»,- ասել է Բերբոքը։
Նա հավելել է, որ ԵՄ երկրների ԱԳ նախարարներն այսօր քննարկելու են Արցախում իրավիճակի հարցը։ Բերբոքը նաև նշել է, որ մի քանի օր է, ինչ կարծիքների փոխանակումներ են իրականացվում ամերիկացի գործընկերների հետ երաշխավորման համար, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վերջապես կստանա մարդասիրական օգնություն։
–