Կապույտ գերլուսին․ աստղագիտական երեւույթների բացառիկ համաստեղություն

Հաջորդ նման երևույթը կրկնվելու է 2037 թվականին։

Օգոստոսի 30-ի լույս 31-ի գիշերը Երկիր մոլորակի բնակիչները կարող էին դիտել մի իրադարձություն, որը կարելի է անվանել երկրորդ անընդմեջ «կապույտ գերլուսին»։ Սա աստղագիտական ​​երևույթների բացառիկ համաստեղություն է, հաղորդում է Euronews-ը։

Գերլուսինն այն է, երբ կիսալուսինը համընկնում է ուղեծրի այն կետի հետ, երբ Լուսինը մոտենում է Երկրին։ Մեկ օրացույցային տարում կարող է լինել 2-4 գերլուսին, դրանք միշտ հաջորդում են մեկը մյուսին։ Այս տարվա օգոստոսյան երկու լիալուսիններն էլ ավելի խիստ իմաստով գերլուսիններ են: «Կապույտ լուսին են» անվանում լիալուսիններից մեկը, երբ օրացուցային տարում 12-ի փոխարեն լինում է 13, դա տեղի է ունենում 3-4 տարին մեկ։

«Կապույտ լուսին» անվանումը ոչ մի կապ չունի Լուսնի իրական գույնի հետ, այլ ծագում է անգլերեն «Կապույտ լուսնի տակ» արտահայտությունից։ Հաջորդ նման երևույթը կրկնվելու է 2037 թվականին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print