Կարևորվել է սահմանամերձ շրջաններում կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման հայ-հոլանդական ծրագիրը

Քննարկվել են նաև Նիդերլաներից ժամանած փորձագիտական առաքելության արդյունքները և հետագա աջակցության հնարավորությունները:

Դիվանագիտական առաքելության ավարտին Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսը հանդիպել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերությունների և առողջապահության ոլորտում համագործակցությունը խթանելու հանձնառության համար. հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Կարևորվել է Հայաստանի սահմանամերձ շրջաններում կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման համատեղ ծրագրի նախաձեռնությունը, ինչպես նաև առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված աշխատանքները:

Քննարկվել են նաև Նիդերլաներից ժամանած փորձագիտական առաքելության արդյունքները և հետագա աջակցության հնարավորությունները:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print