Գեղարքունիքում սեպտեմբերի 1-ն ընթացել է բնականոն հունով

Մարզպետը նշել է, որ սեպտեմբերի 1-ի հետ կապված բոլոր միջոցառումները սահմանմերձ բնակավայրերում անցկացվել են, որևէ փոփոխություն չի եղել։

Գեղարքունիքի մարզում դասապրոցեսն ընթացել է բնականոն հունով, սահմանամերձ բնակավայրերում էլ սեպտեմբերի 1-ի հետ կապված բոլոր միջոցառումներն իրականացվել են առանց խափանումների։ Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

«Դասապրոցեսը բնականոն հունով ընթացել է, ոչ մի բան չի դադարեցվել կամ չի տեղափոխվել։ Սեպտեմբերի 1-ի հետ կապված բոլոր միջոցառումները սահմանմերձ բնակավայրերում անցկացվել են, որևէ փոփոխություն չի եղել։ Այս մասով խնդրի առաջ չենք կանգնել»,– Սարգսյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print