ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհին

33-ամյա կինն ու 3 տարեկան որդին վնասվածքներով հոսպիտալացվել են։

Երևան-Մեղրի ճանապարհին վթարից տուժած 33-ամյա կինն ու 3 տարեկան որդին վնասվածքներով հոսպիտալացվել են։

Օգոստոսի 31-ին, ժամը 14-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 123-րդ կմ-ին միմյանց են բախվել «Միցուբիշի Գրանդիսը» և «Օպելը»: Վերջինիս ուղևոր 33-ամյա կինն ու երեք տարեկան տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print