ԼՂ Շուշիի շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք

Այս մասին նշված է ՌԴ ՊՆ տեղեկագրում։

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։ 

Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, վերջին մեկ օրվա ընթացքում ԼՂ Շուշիի շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք։ Տուժածներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print