Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Փաշինյանի գրառմանը

Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։ 

«Հայաստանում տիրող լարված իրավիճակից բնակչության ուշադրությունը շեղելը և Ադրբեջանին մեղադրելը ոչ այլ ինչ է, քան պատասխանատվությունից խուսափում։ Ադրբեջանը կշարունակի միջոցներ ձեռնարկել սադրանքները կանխելու համար»,- գրել է Հաջիզադեն։ 

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X (նախկին Թվիթեր) սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել էր Գեղարքունիքի ուղղությամբ ադրբեջանական վերջին ագրեսիային՝ նշելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները ոտնձգությունները Ադրբեջանի քաղաքականության շարունակությունն են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print