Իտալիան կարող է դուրս գալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից

Սեպտեմբերի 3-ին Տայանին կմեկնի Պեկին, որտեղ կքննարկվի Իտալիայի՝ հուշագրից դուրս գալու հարցը:

Իտալիան կարող է դուրս գալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունից
Իտալիայի մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը երկրի համար չի ապահովել սպասված արդյունքները՝ հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ Նրա խոսքով՝ խորհրդարանում կքննարկվի նախաձեռնությունից Հռոմի դուրս գալու որոշումը:

«Մենք ցանկանում ենք շարունակել ինտենսիվ համագործակցությունը Չինաստանի հետ, սակայն պետք է վերլուծենք Իտալիայից արտահանումները։ Իտալիայի արտահանումը Չինաստան 2022 թվականին կազմել է 16,5 մլրդ, Ֆրանսիային՝ 23 մլրդ եվրո, Գերմանիային՝ 107 մլրդ եվրո։ Խորհրդարանը պետք է գնահատական տա և որոշի՝ արդյոք պետք է շարունակել մեր մասնակցությունն այս նախագծին»,- նշել է Տայանին։

Սեպտեմբերի 3-ին Տայանին կմեկնի Պեկին, որտեղ կքննարկվի Իտալիայի՝ հուշագրից դուրս գալու հարցը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print