Փաշինյանն ընդգծեց` փորձում են ամեն ինչ անել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին: Հարցին` ինչ փուլում է գործընթացը, նա պատասխանեց.
«Սկզբից մենք լավ առաջ ընթացանք, քանի որ կենտրոնացել էինք հիմնականում այն հոդվածների շուրջ, որտեղ հակասությունները կարող էին այնքան մեծ չլինել, չհամաձայնեցվածների ցանկում մնում են առավել դժվար հոդվածները` դրանից բխող հետևանքներով: Մյուս կողմից կառավարության դիրքորոշումն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի: Փորձում ենք ամեն ինչ անել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ»: