Թուրքիայի ԱԳ նախարարը կմեկնի Իրան

Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, պաշտոնական այցով կմեկնի Իրան։ Թուրքիայի ԱԳ նախարարին հրավիրել է իրանցի իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Այս մասին հայտնում է ԻՌՆԱ գործակալությունը:

Այցի ընթացքում թուրք նախարարը Թեհրանում կանցկացնի բարձր մակարդակի շփումներ, կքննարկի բոլոր ոլորտներում հարաբերությունների բարելավման հնարավորությունները և կարծիքներ կփոխանակի տարածաշրջանային և միջազգային արդի զարգացումների վերաբերյալ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print