Երկրաշարժ Ադրբեջանում, զգացվել է Արցախում

ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են,որ սեպտեմբերի 3-ին` տեղական ժամանակով ժամը 20:36-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը 16:36-ին) ՀՀ ՆԳՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.38⁰ և արևելյան երկայնության 48.37⁰ աշխարհագրական կոորդինատներով Ադրբեջան՝ Շամախի քաղաքից 40 կմ հարավ-արևմուտք օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաև ԼՂ-ում՝ Ստեփանակերտ քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print