Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրում մեկնարկել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ լայն ձևաչափով բանակցությունները, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։
«Տարածաշրջանում անվտանգության ապահովման առումով խոսելիք կա: Իհարկե, մենք չենք անտեսի ուկրաինական ճգնաժամի հետ կապված հարցերը… Մենք մտադիր ենք հացահատիկի գործարքի վերաբերյալ հարցեր քննարկել»,- հանդիպման սկզբում ասել է ՌԴ ղեկավարը։
ՌԴ նախագահը նաև նշել է, որ «Աքքույու» ԱԷԿ-ի կառուցման նախագիծը Թուրքիայում ընթանում է ըստ պլանի, առաջին էներգաբլոկի գործարկումը տեղի կունենա 2024 թվականին։
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին Թուրքիայի նախագահն իր գոհունակությունն է հայտնել արտաքին առեւտրային հարաբերություններից։
«Մենք շատ գոհ ենք, որ մեր արտաքին առևտրի ծավալը ներկայումս կազմում է 62 միլիարդ դոլար, և մենք շարժվում ենք դեպի մեր նպատակը՝ 100 միլիարդ դոլար»,- հավելել է Էրդողանը։
–