Հայաստանում միջին ամսական աշխատավարձը ամենաբարձրն է

Հայաստանում գրանցվել է միջին ամսական իրական աշխատավարձի 114,7%–ի աճ։

2023 թվականի առաջին կիսամյակում ԵԱՏՄ–ում միջին ամսական ամենաբարձր աշխատավարձերը ՀՀ–ում և Ղրղզստանում են։ Այս մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

Հայաստանում գրանցվել է միջին ամսական իրական աշխատավարձի 114,7%–ի աճ` կազմելով 261 376 դրամ, իսկ Ղրղզստանում` 114,6%–ի աճ` 31 994 սոմ, որը ՀՀ դրամով կազմում է 177 744։

Հանձնաժողովի տվյալներով` Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր պետություններում են աճել միջին ամսական անվանական և իրական (ապրանքների և ծառայությունների սպառողական գների ինդեքսով ճշգրտված) աշխատավարձերը 2023 թ. հունվար-հունիս ամիսներին 2022 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ։

ԵԱՏՄ տարածքում միջին ամսական անվանական աշխատավարձի ամենաբարձր չափը Ռուսաստանում է` 70 189 ռուբլի կամ 350 945 ՀՀ դրամ, և Ղազախստանում` 352 237 թենգե կամ 301 057 ՀՀ դրամ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print