Փաշինյանի հայտարարությունները Մոսկվայում դժգոհություններ են առաջացրել․ ՏԱՍՍ

Արևմուտքը փորձում է արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ օգտագործելով Երևանը որպես այդ նպատակին հասնելու միջոց։

Իտալական լրատվամիջոցին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Ռուսաստանի մասին անընդունելի են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ռուսական դիվանագիտական ​​աղբյուրը՝ հավելելով, որ Մոսկվայում ծայրահեղ դժգոհ են։

«Մոսկվան չափազանց դժգոհ է Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, մասնավորապես, իտալական «La Repubblica» թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի հայտարարություններից և օգոստոսի 31-ին Հայաստանի ԱԳՆ-ի մեկնաբանությունից. դրանք անընդունելի են իրենց տոնայնությամբ և բովանդակությամբ ու սեփական սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու ակնկալիքով»,- ասել է աղբյուրը։

Դիվանագետը նշել է, որ Արևմուտքը փորձում է արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ օգտագործելով Երևանը որպես այդ նպատակին հասնելու միջոց։

«Ռուսաստանը, որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից։ Սակայն դա պետք է լինի երկկողմանի․ Հայաստանը ևս չպետք է դառնա Արևմուտքի գործիքը», – ասել է աղբյուրը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print