Նախագահի ընտրության օրակարգով Արցախի Ազգային ժողովի նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին: Տեղեկությունը Alpha News-ին հայտնել է «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը:
Պատգամավորը տեղեկացրել է նաեւ, որ խորհրդարանական ուժերը նախագահի թեկնածու պետք է առաջադրեն սեպտեմբերի 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում:
Գեղամ Ստեփանյանն ասել է, որ սեպտեմբերի 8-ին կհայտարարեն թեկնածուի կամ էլ թեկնածուների անունները, եւ հաջորդ օրը տեղի կունենա նախագահի ընտրության օրակարգով ԱԺ նիստը: