Իլհամ Ալիևն ու Իգոր Խովաևը քննարկել են Լաչինի եւ Աղդամի ճանապարհների բացման հարցը

Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի կայքին։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերի գծով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հետ քննարկել է «իրավիճակը Ղարաբաղի շուրջ եւ ճանապարհների ապաշրջափակման հարցերը»։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի կայքին։

Աղբյուրի համաձայն՝ քննարկվել են իրավիճակը տարածաշրջանում, Աղդամ-Ստեփանակերտ եւ Լաչին-Ստեփանակերտ» ճանապարհների բացումը։

«Ալիեւն ընդգծել է, որ Ղարաբաղի հայ բնակչության ներկայացուցիչները հրավիրվել են Բաքու եւ երկրի այլ քաղաքներ՝ քննարկելու վերինտեգրման հարցերը, բայց նրանք հրաժարվել են դրանից։ Իգոր Խովաեւը նշել է, որ Ռուսաստանը ջանքեր կգործադրի՝ ուղղված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը եւ տարածաշրջանում ամուր խաղաղության ապահովմանը»,- հաղորդագրությունը մեջբերել են ԶԼՄ-ները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print