Մոսկվան փորձել են գրոհել անօդաչուներով․ դրանք ոչնչացվել են. Սոբյանին

Բեկորների անկման վայրում ավերածություններ և զոհեր չկան։

Անօդաչու սարքերը, որոնք փորձել են մոտենալ և հարձակում իրականացնել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի վրա, ոչնչացվել են Կալուգայի մարզում և Մերձմոսկվայի Իստրա շրջանում, հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Այս գիշեր հակաօդային պաշտպանության ուժերը Կալուգայի մարզում և Իստրայի շրջանում ոչնչացրել են անօդաչու թռչող սարքեր, որոնք փորձում էին հարձակում իրականացնել Մոսկվայի վրա: Բեկորների անկման վայրում ավերածություններ և զոհեր չկան», – գրել է Սոբյանինը Telegram-ում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print