Ռուսաստանը չի պատրաստվում և չի կարող լքել տարածաշրջանը․ Պեսկով

ՌԴ-ն ԼՂ-ում շարունակում է խաղալ անվտանգության երաշխավորի դերը և չի պատրաստվում փոխել իր առաքելությունը։

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ «La Repubblica» թերթին տված հարցազրույցին։ Պեսկովը, մասնավորապես, հայտարարել է. 

«Մոսկվան համաձայն չէ Փաշինյանի հայտարարությունների հետ։ Ռուսաստանը այս տարածաշրջանի բացարձակապես անբաժանելի մասն է, ուստի ոչ մի տեղ չի կարող գնալ։ Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը։ Ռուսաստանը չի պատրաստվում և չի կարող լքել տարածաշրջանը: ՌԴ-ն ԼՂ-ում շարունակում է խաղալ անվտանգության երաշխավորի դերը և չի պատրաստվում փոխել իր առաքելությունը», – հայտարարել է Պեսկովը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print