Համերգին կմասնակցեն հայ և համաշխարհային օպերային աստղեր։
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է ներկա լինելու բացառիկ մշակութային իրադարձության: Սեպտեմբերի 12-ից 15-ը, առաջին անգամ Երևանում, Թումոյի այգում Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնը՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, կներկայացնի «Օպերա բաց երկնքի տակ» բացառիկ ծրագիրը:
Սեպտեմբերի 12-ին և 13-ին կներկայացվի հայկական օպերային արվեստի գլուխգործոցը՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան, սեպտեմբերի 14-ին կցուցադրվի Ջուզեպպե Վերդիի հռչակավոր «Տրավիատա» օպերային ներկայացումը, իսկ սեպտեմբերի 15-ին կկայանա եզրափակիչ «Օպերա գալա» ծրագիրը՝ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոյի ղեկավարությամբ:
Համերգին կմասնակցեն հայ և համաշխարհային օպերային աստղեր՝ Վերոնիկա Ջիոևան, Անահիտ Մխիթարյանը, Կարինա Ֆլորեսը, Ռամիզ Ուսմանովը, Մարգարիտա Գրիցկովան, Հովհաննես Այվազյանը, Դավիթ Բաբայանցը, Ազամատ Ժելտըրգուզովը: Սկիզբը՝ ժամը 20:00:
–