Հնդկաստանը աշխարհին կներկայանա նոր անունով

G20-ի ընթրիքի պաշտոնական հրավերները Հնդկաստանի նախագահի անունից ուղարկվել են նոր ձևով։

Հնդկաստանի կառավարությունը մտադիր է փոխել երկրի պաշտոնական անվանումը և վերադարձնել նախկին անվանումը՝ «Բհարաթ»։ Տեղեկությունը հայտնել է հնդկական The Economic Times պարբերականը։

Նշվում է, որ համապատասխան բանաձևը կարող է ներկայացվել խորհրդարանի արտահերթ նիստում, որը տեղի կունենա սեպտեմբերի 18-ից 22-ը։

Հնդկաստանի կոնգրեսի ղեկավար Ջայրամ Ռամեշն իր հերթին հաստատել է, որ G20-ի ընթրիքի պաշտոնական հրավերները Հնդկաստանի նախագահի անունից ուղարկվել են «Բհարաթի նախագահ» ձևով՝ սովորական «Հնդկաստանի նախագահի» փոխարեն։

Նշենք, որ սեպտեմբերի 9-10-ին Նյու Դելիում կայանալիք G-20-ի գագաթնաժողովին ներկա չեն գտնվի Չինաստանի և Ռուսաստանի նախագահներ Սի Ծինպինն ու Վլադիմիր Պուտինը. առաջինին կփոխարինի վարչապետ Լի Կյանը, երկրորդին` ԱԳՆ Սերգեյ Լավրովը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print