ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ հետագա քայլերը կկառուցեն՝ հիմնվելով պաշտոնական Երևանի պատասխանի վրա։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, պատասխանելով «Անադոլու» գործակալության թղթակցի հարցին, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերում Հռոմի ստատուտի վավերացման հարցը Հայաստանի խորհրդարան ուղարկելու որոշմանը, պատասխանել է.
«Մենք հայկական կողմից արդեն իսկ բացատրություններ ենք հայցել, և մեր հետագա քայլերը կկառուցենք՝ հիմնվելով պաշտոնական Երևանի պատասխանի վրա»։