Մոսկվան կողմ է Արցախ մարդասիրական օգնության անարգել առաքմանը երկու ճանապարհով

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան գործում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև համապարփակ եռակողմ համաձայնագրերի հիման վրա։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է ԼՂ շրջափակմանը, Լաչինի միջանցքի արգելափակմանն ու Աղդամ-Ասկերան ճանապարհին։ 

Զախարովան, մասնավորապես, ասել է. «Այս օրերին մեր ներկայացուցիչը Բաքվում է։ Նա համապատասխան խորհրդակցություններ է նախատեսել մեր ադրբեջանցի գործընկերների հետ։ Մենք գործում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև համապարփակ եռակողմ համաձայնագրերի հիման վրա։ Մենք կողմնակից ենք մարդասիրական օգնության անարգել առաքմանը ինչպես Լաչինի, այնպես էլ Աղդամի երթուղիներով, և կոչ ենք անում չքաղաքականացնել այդ հարցը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print