ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցիչը հետ է կանչվել

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել։

Նախագահի հրամանագրով Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վիկտոր Բիյագովին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Վիկտոր Բիյագովին նշանակել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա)»,- նշված է հրամանագրում։

Նախագահի մեկ այլ հրամանագրով Բիյագովը նշանակվել է  Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Վիկտոր Բիյագովին նշանակել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա)»,- ասված է հրամանագրում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print