Ուստի մենք խորապես կվերլուծենք այդ լուրերը եւ կհետեւենք իրավիճակի զարգացմանը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, որ Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը «զգոնություն է պահանջում»։
«Իհարկե, նման լուրերը զգոնություն են պահանջում, հատկապես՝ ներկա իրավիճակում։ Ուստի մենք խորապես կվերլուծենք այդ լուրերը եւ կհետեւենք իրավիճակի զարգացմանը»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 11-ից 20-ը հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն կանցկացվի:
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ «միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում եւ ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «Արծիվ Գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։
–