ԵՄ-ը բազմիցս կոչ է արել բացել միջանցքն ամբողջությամբ և շարունակում է ամենաբարձր մակարդակով ակտիվորեն ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների փոխընդունելի կարգավորման աշխատանքներում։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին, Լաչինի միջանցքի արգելափակման խնդրին ու ԵՄ դիրքորոշմանը։
Բորելը, մասնավորապես, ասել է. «2023թ․ հունիսի 26-ին ԵՄ արտաքին գործերի նախարարությունում Հայաստանն ու Ադրբեջանը քննարկվել են որպես առանձին օրակարգային հարցեր, որտեղ բարձր ներկայացուցիչ/փոխնախագահը ներկայացրել է Լաչինի միջանցքի գրեթե ամբողջական արգելափակման հետևանքով իրավիճակի վատթարացման վերաբերյալ զեկույց։ Նա նախազգուշացրել է արտգործնախարարներին հումանիտար ճգնաժամի վտանգի մասին և փոխանցել եվրոպական խորհրդարանի կոչը՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Մի քանի անդամ երկիր աջակցություն է հայտնել ԵԽ նախագահի և ԵՄ բարձր ներկայացուցչի ջանքերի համար ու բարձրաձայնել անհանգստությունը միջանցքի շարունակական արգելափակման կապակցությամբ։
ԵՄ-ը 2022թ․ դեկտեմբերի սկզբից ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքում և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին և դրանց մարդասիրական հետևանքներին։ ԵՄ-ը բազմիցս կոչ է արել բացել միջանցքն ամբողջությամբ և շարունակում է ամենաբարձր մակարդակով ակտիվորեն ներգրավված լինել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների փոխընդունելի կարգավորման աշխատանքներում։
Այս առումով, Ադրբեջանի հետ 2022թ․ հուլիսի 18-ին ստորագրված Էներգետիկայի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կասեցում ներկայումս չի դիտարկվում, որը ԵՄ-ի՝ էներգիայի աղբյուրները դիվերսիֆիկացնելու ջանքերի մասն է կազմում: Այնուամենայնիվ, ԵՄ-ն կշարունակի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հրատապ լուծման անհրաժեշտության առումով ազդել Բաքվի վրա, քանի որ դա պատշաճ կերպով չկատարելը կարող է գործնական ազդեցություն ունենալ ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա»: