🎥 Կոնստանտինովկայի շուկայի գնդակոծությունը. Զելենսկին հրապարակել է հարվածի պահը

Հարձակման հետեւանքով մահացել է 16 մարդ, սակայն զոհերի ու վիրավորների թիվը դեռ կարող է աճել։

Կոնստանտինովկայի շուկայի վրա հարձակումը ՌԴ-ի կողմից կանխամտածված ահաբեկչություն է։ Նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահ Զելենսկին՝ հրապարակելով կադրեր պայթյունի վայրից։

«Ներկա պահին Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքում ռուս ահաբեկիչների հրետանին սպանել է 16 մարդու։ Հասարակ շուկա, խանութներ,. դեղատուն, մարդիկ, ովքեր մեղավոր չեն, շատ վիրավորներ։ Ցավոք սրտի, զոհերի ու վիրավորների թիվը դեռ կարող է աճել»,-ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով հարվածը կանխամտածված է եղել․ «Մենք հասկանում ենք, թե ինչ են անում: Սա նույնն է, ինչ նախկինում էր, երբ ուկրաինական պաշտպանության ուժերը կատարում են որոշակի դրական հարձակողական քայլեր, դրանից հետո ռուսները միշտ հարվածում են քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտներին»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print