Մոսկվան և Թուրքիան համաձայնության են եկել

Բոլոր սկզբունքային պայմանավորվածությունները ձեռք են բերվել։

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության են եկել մեկ միլիոն տոննա հացահատիկի մատակարարման շուրջ, հայտարարել է փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

«Բոլոր սկզբունքային պայմանավորվածությունները ձեռք են բերվել։ Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում մենք աշխատանքային շփումների մեջ կմտնենք բոլոր կողմերի հետ՝ մշակելու սխեմայի բոլոր տեխնիկական ասպեկտները նման մատակարարումների շուրջ»,- ասել է դիվանագետը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print