«Ղարաբաղ Տելեկոմը» տեղեկացնում է, որ վերջին օրերին հաքերների կողմից հաղորդագրություններ ու զանգեր են ստացվում, ինչը հնարավորություն է տալիս կառավարել քաղաքացիների հաշիվը:
«Հարգելի բաժանորդներ, վերջին օրերին Վայբերով հաքերների կողմից լինքի տեսքով հաղորդագրություններ ու զանգեր են ստացվում, որը հնարավորություն է տալիս կառավարել Ձեր հաշիվը: Զգուշացնում ենք չսեղմել լինքը, չպատասխանել զանգին:
Եթե արդեն սեղմել եք լինքը` դուրս հանելու համար մտեք Settings -> Account -> Desktop and tablets: Եղեք զգոն»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:
