Ֆրանսիայում գլուխ է բարձրացնում Covid-ի նոր շտամը

Օրելիեն Ռուսսոն ֆրանսիացիներին կոչ է արել պատասխանատվություն դրսևորել և անհրաժեշտության դեպքում կրել դիմակներ։

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը դիտարկում է բնակչության վերապատվաստումն արագացնելու հնարավորությունը՝ պայմանավորված կորոնավիրուսի նոր շտամների տարածմամբ: Այս մասին France 2-ի եթերում ասել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Օրելիեն Ռուսսոն։

«Կորոնավիրուսի դեմ պատվաստումների նոր փուլը մեկնարկում է հոկտեմբերի 17-ին, բայց   կարող է ավելի շուտ սկսվել, եթե Covid-ի նոր շտամը տարածվի մեծ տեմպերով»,- ասել է նա։

Օրելիեն Ռուսսոն ֆրանսիացիներին կոչ է արել պատասխանատվություն դրսևորել և անհրաժեշտության դեպքում կրել դիմակներ, ինչպես նաև Քովիդով վարակվելու դեպքում ինքնամեկուսանալ։

Տարեսկզբին Ֆրանսիայի իշխանությունները, համավարակի նահանջով պայմանավորված, չեղարկել էին COVID-19-ով հիվանդների պարտադիր մեկուսացումը։ Վիճակագրության համաձայն, հունվարի 1-ի դրությամբ Ֆրանսիայում մոտ 54 միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ինչը կազմում է երկրի բնակչության 80%-ը, 41 միլիոնն էլ կրկնակի պատվաստում է արել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print