ՀՀ-ն Մեծ Բրիտանիայում դեսպանատան համար շենք կգնի

ՀՀ դեսպանությունը 1992 թվականից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան տրամադրած շենքում: Տվյալ շինությունում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները:

2023 թվականի ապրիլից Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության կողմից բանակցություններ են իրականացվել Լոնդոնի 31 Ա Սեյնթ Ջեյմս հրապարակում տեղակայված անշարժ գույքի ձեռքբերման նպատակով: Այդ մասին նախագիծն այսօր Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ Նա  տեղեկացրեց, որ 5 հարկից բաղկացած շենքը ձեռք է բերվելու սեփականության իրավունքով, գտնվում է Լոնդոնի կենտրոնական մասում՝ մի շարք դեսպանությունների, Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի, ՄԹ արտաքին գործերի նախարարության (Foreign Office), ՄԹ խորհրդարանի և ՄԹ վարչապետի, պաշտպանության նախարարության, անվտանգության խորհրդի և այլ պետական մարմինների հարևանությամբ:

ՀՀ դեսպանությունը 1992 թվականից ի վեր տեղակայված է Լոնդոնի Հայ տան տրամադրած շենքում: Տվյալ շինությունում ՀՀ դեսպանությունը զբաղեցնում է երկու փոքր սենյակ, ինչը մշտապես զգալիորեն սահմանափակել է դեսպանության աշխատանքային հնարավորությունները: Պարույր Հովհաննիսյանն ասաց, որ դեսպանությանը տեղեկացվել է 2024 թվականին տարածքն ազատելու անհրաժեշտության մասին: 

«Շենքը նախատեսվում է ձեռք բերել 17 միլիոն 380 հազար ֆունտ ստեռլինգով»,- տեղեկացրեց Պարույր Հովհաննիսյանը: 

ՀՀ վարչապետը նշեց, որ իրեն հարգող պետությունը չի կարող այդ տարածքը համարել դեսպանատուն:

…Բա ասում ենք դիվանագիտություն, բա ուր է մեր դիվանագիտությունը: Մեր դիվանագիտությունը՝ մի զբոսայգու մեջ իշաոտնուկ դրած, վրան նստած է, մի հատ էլ մեր դրոշը վերևում կախած է, ասում ենք՝ սա մեր դեսպանատունն է: Եվ իմ անձնական դիրքորոշումն է եղել, որ մենք բոլոր տեղերում պետք է ունենանք պատշաճ դեսպանատներ:

Եվ դա չի կարելի և անթույլատրելի է, անհասկանալի է, որ մենք Մեծ Բրիտանիայում մինչև այսօր այդ վիճակում ենք. մի տեղ տանիքն է կաթում, մի տեղ հատակն է ծակ, մի տեղ պատուհանը չկա: Չի կարելի, հասկանո՞ւմ եք, սա անթույլատրելի է»,- ասաց վարչապետը։

Նա նաեւ նշեց, որ վաղուց են ցանկացել Լոնդոնում շենք ձեռք բերել, բայց շենք ձեռք բերելու գործարքը չի ստացվել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print