Դա մարդու իրավունքների խախտում է։
Կանաչների եվրոպական կուսակցությունը X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։
«ց. ադրբեջանական ուժերն արգելափակում են մարդասիրական օգնության մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Դա մարդու իրավունքների խախտում է»,- ասված է գրառման մեջ։
Ընդգծվում է նաև, որ Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի կոչը Ադրբեջանին և Ռուսաստանին եղել է այն, որ Լաչինի միջանցքը պետք է բաց լինի մարդասիրական օգնության համար։
–