ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ․ Խանդանյան

Նա նաև շեշտել, է, որ Հայաստանի կառավարությունը երբևէ չի հայտարարել, թե ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին։ 

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ն է ձեռքերը լվացել ու դուրս եկել Հայաստանից։

Միաժամանակ, ըստ նրա, այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց չի տարվում. «Կարծես թե ՀԱՊԿ-ն է, որ Հայաստանի նկատմամբ ձեռքերը լվացել է ու դուրս եկել Հայաստանից։ Ինչ մնում է տեխնիկական կողմին և այդ գործընթացներին, հավելյալ քննարկման առարկա է։ Ճիշտ ժամանակի, պահի և հետևանքների շուրջ պետք է համալիր քննարկում լինի»,- ասել է նա։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին փոխարինելու հեռանկարին՝ նա ասել է. «ՀԱՊԿ-ին ինչպես փոխարինել, եթե ՀԱՊԿ-ն անգործություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ։ Չենք ցանկանում մի այնպիսի մեխանիզմի հետ համագործակցել, որ կրկին անգործություն կցուցաբերի»։

Խանդանյանը նաև նշել է, թե Ռուսաստանին, որպես ռազմավարական դաշնակցի, հարցադրումներ կան, որոնց պատասխանները Հայաստանը չի ստանում տևական ժամանակ։

Խանդանյանը նշեց նաև, որ Հայաստանն միջազգային հանրությունից ակնկալում է մեծացնել ճնշումն Ադրբեջանի վրա և թույլ չտալ հերթական պայթյունը տարածաշրջանում․

«Գիտեք, որ բավականին սրված է իրավիճակը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը թե ԼՂ-ի շուրջ, թե Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտակայքում լրացուցիչ ուժեր է մոբիլիզացնում: Այս իրավիճակում մենք աշխատում ենք բոլոր այն գործընկերների հետ, որոնք կարող են որոշակի  լծակներ օգտագործել և ճնշել Ադրբեջանին, որպեսզի վերջինս վերադառնա խաղաղության բանակցություններին կամ ավելի կոնստրուկտիվ լինի դրանցում»,-ասել է նա:

Անդրադառնալով Հայաստանի՝ դեպի ՆԱՏՕ գնալու հնարավորությանը, Խանդանյանը նշել է. «ՆԱՏՕ-ի հետ կապված քննարկումները ռոմանտիզացվում են մեր հանրությունում: Կան երկրներ, որոնք չունեն հակամարտություններ, աշխարհի ամենախաղաղ երկրներն են ու այսօր դժվարություններ ունեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Ինչպե՞ս եք պատկերացնում մոտ ապագայում Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Ես ուղղակի ոչ տեխնիկապես, ոչ քաղաքական նկատառումներով դրա հնարավորությունը չեմ տեսնում»:

Նա նաև շեշտել, է, որ Հայաստանի կառավարությունը երբևէ չի հայտարարել, թե ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print