Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն ուժեղացրել է իր պարեկային գործունեությունը Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ տարածքներում՝ դիտարկելու ցանկացած ռազմական զարգացում։ Այդ մասին հայտնում է առաքելությունը՝ X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում։
«Տեղում մեր ներկայության միջոցով մենք նպատակ ունենք նպաստելու լարվածության թուլացմանը և իրավիճակի մասին ԵՄ-ին անաչառ զեկուցմանը»,- նշված է գրառման մեջ:
🆕#EUMA increased its patrolling activity — among others — in 🇦🇲-🇦🇿 border areas of Gegharkunik & Syunik Provinces to observe any military developments.
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) September 7, 2023
🔭 Through our presence on the ground, we aim to contribute to calming tensions & 🇪🇺 impartial reporting on the situation. pic.twitter.com/x8yS8XXouf