ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Կիպրոս այցը հետաձգվել է։
«Խոսել եմ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանի հետ` սահմանային սրված իրավիճակի պատճառով Կիպրոս նախատեսված նրա այցի չեղարկումից հետո։ Արտահայտել եմ իմ ամբողջական աջակցությունը Հայաստանի ժողովրդին։ Փոխադարձ ցանկություն է հանդիպել մոտ ապագայում, երբ հանգամանքները թույլ տան»,- այս մասին հայտնել է Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Յորղալլասը։
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արամ Թորոսյանը ևս հաստատել է լուրը՝ ասելով. «Հաստատում եմ, որ պաշտպանության նախարարի Կիպրոսի Հանրապետություն նախատեսված այցը հետաձգվել է»,- ասաց նա։